Իտալիայում 2 միլիոն եվրոյով վաճառվել է յուրատեսակ Porsche 911 մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հաղորդում է Top Gear-ը, RM Sotheby’s աճուրդն անցկացվել է Concorso d’Eleganza Villa d’Este էլեգանտության մրցույթի շրջանակներում:

Պարբերականի փոխանցմամբ՝ ավտոմեքենան արտադրվելուց ի վեր գրեթե չի օգտագործվել: Porsche 911-ը հաղթահարել է ընդամենը 10 կիլոմետր: Հայտնի է նաև, որ մեքենան արտադրվել է 1993թ. 51 օրինակով:

Սպորտային մեքենան ունի 350 ձիաուժ հզորությամբ, 3.8 լիտր ծավալով շարժիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել