Այսօր՝ մայիսի 30-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Երևանյան խճուղում Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային 26 տան դիմաց Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 40-ամյա Լևոն Ղուշյանը իր վարած BYD մակնիշի 533 ՕM 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մայթեզրին կանգնած հետիոտն, Երևանի բնակիչ, 51-ամյա Կարեն Աղաջանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև BYD-ը առաջ է ընթացել և բախվել Տիգրան Բայրամյանին պատկանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 FG 067 համարանիշի ավտոմեքենային։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել