Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի իրազեկումը՝ ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոց, Բաղրամյան պողոտա, Օրբելի, Կիևյան փողոց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթ անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ջահերով երթն արդեն ավանդույթ է դարձել, որը Դաշնակցությունը կազմակերպում է ապրիլի 24-ի նախօրեին։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 23-ին և 24-ին ժամը 11.00 - 23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել