Картинки по запросу էրդողանDiken գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր քրեական գործ է վարույթ ընդունել՝ կապված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ։ Ըստ դատախազի՝ սպանությունը կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել մոտ 50 մարդու, որոնց մեջ են Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանի թշնամի, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զաքարիա Օզը և նախկինում հրատարակվող «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն։

Էրդողանի քաղաքականությանը ծանոթների համար թուրքական իրավապահ մարմինների այս քայլը զարմանք չի առաջացնում։ Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջումից հետո, որի գլխավոր կազմակերպիչն, ըստ Էրդողանի, Ֆեթուլլահ Գյուլենն է, թուրքական իշխանությունները փորձում են երկրի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել Գլուլենին և նրա շարժման ներկայացուցիչներին։ Էրդողանը տարրական «վհուկների որսի» է անցել։ Հնարավորության դեպքում Քեննեդիի սպանության մեջ էլ կմեղադրի Գլուլենին, միայն թե ԱՄՆ-ն հանձնի վերջինիս Անկարային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել