Panorama.am-ը գրում է.

Կառավարության առաջարկով Ազգային ժողովում այսօր գումարվել է արտահերթ նիստ: Կառավարությունն առաջարկում է նիստի օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերն ընդունել հատուկ ընթացակարգով, այսինքն՝  նախագծերի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպել երկրորդ ընթերցում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսպիսով խորհրդարանական քննարկումների պրակտիկան վերացնելու քայլ է արվում:

Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ այդ պրակտիկային վերջ դնելու և կառավարությանն ուղերձ հղելու համար առաջարկել է դեմ քվեարկել նման նախագծերին, կամ էլ ԱԺ խորհուրդը պետք է որոշի նախագծերի հրատապ լինել-չլինելը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում արձագանքեց  գործընկերներին՝ չհամաձայնելով մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի տեսակետներին:

Նրա խոսքերով՝  եթե խոսում են իրավունքի չարաշահման մասին, դրա համար նախ պետք է հիմքեր ունենալ:

«Առաջին հերթին՝ իրավական, երկրորդ հերթին պետք է ունենանք դրա պրակտիկան: Խորհրդարանը դեռ նոր է սկսել աշխատանքը, մենք արդեն խոսում ենք իրավունքի չարաշահումից: Ես կարծում եմ, որպեսզի միմյանց հասցեին մեղադրանքներ չհնչեցնենք, պետք է փոխենք կանխավարկածը՝ ԱԺ կանոնակարգով քննարկումների տևողությունը մեկ ժամ է»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հրատապությանը, ապա, ըստ ԱԺ փոխնախագահի, ԱԺ բերված վեց նախագծերից յուրաքանչյուրը հրատապության խնդիր ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել