Ես սպասում էի, որ Մինասյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Այդպես կվարվեր յուրաքանչյուր իրեն հարգող մարդ, իսկ ես կասկած չունեի, որ Մինասյանն այդպիսինն է: Նա լսեց երկրպագուների 90 տոկոսի խնդրանքը, ինչո՞ւ չէ նաև պահանջը և հրաժարականի դիմում ներկայացրեց: Այլ հարց է, որ Հայրապետյանը չի ընդունում: Ես այդ մարդուն անդրադառնալու ցանկություն ամենևին չունեմ:

Պարոն Մինասյան, Դուք շատ բան եք արել հավաքականի համար, ինչի համար անչափ շնորհակալ ենք:

Դուք Ձեր անունը արդեն գրել եք հայկական ֆուտբոլի պատմության էջերում, սակայն ժամանակն է նոր էջ գրելու: Բոլոր երկրներում էլ այդպես է, ոչ ոք հավերժ չէ: Պետք է ներկայով և ապագայով ապրել, իսկ անցյալի համար շնորհակալություն հայտնել:

Ձեզ հետագա մեծ հաջողություններ, հուսով ենք՝ գնալով կբարձրացնեք Ձեր մարզչական կարգը և ինչու չէ, տարիներ հետո, երբ կլինեք մեծ մարզիչ, կրկին կհրավիրվեք հավաքական և մեծ բարձունքների կհասնեք թիմի հետ:

Իմացեք, մենք Ձեզ հարգում և սիրում ենք, իսկ հրաժարականը պահանջում էինք, որովհետև մեզ նոր հաղթանակներ են պետք, որոնք, հուսով եմ, կլինեն:

Ձեզ ամենալավը, պարոն Մինասյան, շնորհակալ ենք Ձեզ այն ամեն լավի համար, ինչ արել եք մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել