Armsport.am-ը գրում է.

21 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

2017 թ. հունիսին կմեկնարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլը:

Հունիսի 13-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին:

Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 1-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հունիսի 2-ին թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 21 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Հենրի Ավագյան «Բանանց», Մարկ Գրիգորյան «Ստադլո», Ավստրիա

Պաշտպաններ. Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ», Արթուր Քարտաշյան «Փյունիկ», Աղավարդ Պետրոսյան «Բանանց», Հայկ Սարգսյան «Բանանց», Գևորգ Խուլոյան «Բանանց», Նարեկ Պետրոսյան «Բանանց», Ժիրայր Մարգարյան «Բանանց», Հակոբ Համբարձումյան «Բանանց», Համայակ Բոյաջյան «Այնտրախտ Նորդերշտեդտ» (Գերմանիա):

Կիսապաշտպաններ. Ալիկ Առաքելյան «Փյունիկ», Վահագն Հայրապետյան «Փյունիկ», Հովհաննես Հարությունյան «Փյունիկ», Պետրոս Ավետիսյան «Փյունիկ», Հակոբ Հակոբյան «Բանանց», Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա), Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա):

Հարձակվողներ. Վահան Բիչախչյան «Շիրակ», Էրիկ Պետրոսյան «Փյունիկ», Էրիկ Վարդանյան «Փյունիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել