«Հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր Փարվանա ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսա­նիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյա­նի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ: Հարսանեկան արարողու­թյանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոսկվայից և արտերկրից: Հունիսի 7-ին էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն է: Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ մամուլին աղմկահա­րույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղի­նակության որդու՝ Հովոյի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Հունի­սին սպասվում է նաև երգչուհի Նառայի դստեր հարսանիքը: Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել