«Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի վարոր­դը՝ կաշառքի միջնորդության հա­մար: Տեղեկություն կար, թե կաշա­ռատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ: Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անա­զատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կա­շառք տվել են, ինչքան, որտեղ, ում միջոցով: Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել: ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, և բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել