«Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զե­կույցը 6-րդ գումարման Ազ­գային ժողովի օրակար­գում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է:

Հաշվետվությունը կազմվել է 2017 թ., իսկ ստուգումներն իրականաց­վել են 2016-ի սկզբից: Սոցիալա­կան փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատ­կացման և օգտագործման գործըն­թացի օրինականության և արդյու­նավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդ­յունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:

Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նա­խագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թ. փետրվարի 9- ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:

2012 թվականից գործող «Պե­տական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Վե­րահսկիչ պալատն էական խախ­տումներ է գտել, ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոննե­րը: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթե­թի շահառուներին պետական բյու­ջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության արդյունավետության գործընթա­ցը: Գործընթացն իրականացվել է 2016 թվականի մարտի 1-ից հոկ­տեմբերի 1-ն ընկած ժամանակա­հատվածում:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան «Աստղիկ» բժշկական կենտ­րոնում ՎՊ-ն պարզել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստա­ցող հիվանդների դեպքում 2014- 2015 թվականներին հերթագրում­ներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնա­ժողովին չեն ներկայացվել 2014- 2015 թվականներին սպասարկված թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, և 2016 թվականի մինչև հունիսի 22-ը ըն­կած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմա­նագրեր:            Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առ­կա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկա­կան օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջա­նակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել