Image resultOperativ.am-ը գրում է․

Քիմ Քարդաշյանը «Watch What Happens Live»-ի վերջին եթերներից մեկում հիշել է իր կարճատև ամուսնությոնը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Հեռուստաաստղը և մարզիկը սկսել էին հանդիպել 2010 թվականին, ամուսնացել՝ 2011 թվականի օգոստոսին՝ մանրամասնորեն ցուցադրելով իրենց ամուսնական արարողության պատրաստությունը: Սակայն արդեն հոկտեմբերին Քիմը փաստաթղթեր պատրաստեց ամուսնալուծվելու համար, և ամուսինները վերջնականապես բաժանվեցին 2013 թվականին: Այդ ժամանակ շատերն այս ամուսնությունը դիտարկեցին որպես գովազդային հնարանք:

Հարցազրույցի ընթացքում Քիմը հայտնել է, որ իր ամուսնությունը դատապարտված էր հենց սկզբից, որովհետև դրան հանգեցրել էին սխալ պատճառներն ու մտքերը:

«Այդ պահին ես մտածում էի՝ ես արդեն 30 տարեկան եմ: Ավելի լավ է ամուսնանալ: Ինձ թվում է, շատ աղջիկներ են ապրում դա՝ մտածելով, թե ծերանում են և նայելով ուրիշների երեխաներին»,- ասել է Քիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել