Մեզնից ո՞վ կյանքում գոնե մեկ անգամ չի ասել. «Ամեն ինչ կթողնեմ, անտառ կգնամ»: Ճիշտ է, դրանով ամեն ինչ սահմանափակվել էր… Իսկ ուելսցի Էմմա Օրբախին հաջողվեց կյանքի կոչել շատ մարդկանց երազանքը: Մի անգամ նա որոշեց թողնել ամենը, ինչ ուներ, որ ավելի մոտ լիներ բնությանը:

Այդ ժամանակից 18 տարի անցավ: Այսօր Էմման ապրում է կավե և փայտե տան մեջ: Կինը սնվում է միայն նրանով, ինչ գտնում է անտառում: Նա մի քանի հավ և այծ ունի: Այս կինն իրեն հրաշալի է զգում:

Նրա օրերն անցնում են արևի ճառագայթների ուղեկցությամբ, գիշերները՝ աստղերի լույսի տակ: Այսօր Էմմային մտահոգում է միայն իր կենդանիներին և ոչ մեծ մրգային այգին խնամելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել