Newmag-ը գրում է.
 Բոլորովին հաճելի չէ գիտակցել, որ դու սխալ ճանապարհ ես ընտրել քեզ համար, ծախսել դրա վրա հսկայական ժամանակ և ուժ, իսկ հիմա ստիպված ես ամեն ինչ նորից սկսել: Բացի այդ կա վախ, որ նույն սխալը կարող ես կրկնել ևս մեկ անգամ, և պարզվի, որ այս մի ճանապարհն էլ քոնը չէր:

Որպեսզի մեկընդմիշտ գտնեք ձեր առաքելությունն ու կյանքի ճիշտ ուղին անհրաժեշտ է ծախսել ընդամենը 1 ժամ: Եվ այդ 1 ժամը կարող է փոխել ամեն ինչ: Վերջերս տարբեր երկրներում շուրջ 12 000 աշխատող մարդկանց մեջ անցկացվել է հարցում: Հարցվածների 70%­ը նշել է, որ ժամանակը իրեն չի բավականացնում ստեղծագործական կամ քննադատական մտածողության համար: Մինչդեռ The Times ամսագիրը փաստում է, որ օրական միջինը 110 անգամ մենք ստուգում ենք մեր հեռախոսը: Կան նաև մարդիկ, որ անում են դա մոտ 900 անգամ:

Որպեսզի ձեր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը ձեր նամակները ստուգելը չլինի, առաջարկում ենք հետևել այս պարզ քայլերին, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը, դարձնել այն ավելի նպատակաուղղված ու իմաստավորված: Այս քայլերը ձեզնից կտանեն ոչ ավելի, քան մեկ ժամ, սակայն այդ մեկ ժամը կփոխի ձեր հետագա կյանքի յուրաքանչյուր ժամը:

Քայլ 1­ին: Վերցրեք ձեզ հետ մի նոթատետր ու գնացեք բնության գիրկ, որտեղ կկարողանաք զգալ ոչ թե քաղաքային ակտիվ կյանքի ռիթմը, այլ բնության ու ձեր ներքին ռիթմը:

Քայլ 2­րդ: Գրեք այս հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 շաբաթվա կյանք»: Իսկ հիմա ծախսեք 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:

Քայլ 3­րդ: Գրեք հաջորդ հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 ամսվա կյանք»: Ծախսեք ևս 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել