Մոսկվայում այսօրվա փոթորիկը «ամենամահաբերն» է եղել վերջին 100 տարվա ընթացքում: Դրա հետևանքով զոհվել է 11 մարդ:

 Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ 1998 թվականի հունիսի 21-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փոթորիկը խլել է 9 մարդու կյանք, վիրավորվել է 165 մարդ:

 Մինչ այս` ուժգնությամբ նման փոթորիկ դիտարկվել է 1904 թվականին: Պաշտոնական տվյալներով՝ այն ժամանակ զոհվել է 9 մարդ:

Ինչպես հայտնել են լրատվամիջոցները՝ Մոսկվայում փոթորիկը մեկ ժամվա ընթացքում շրջել է 1000 ծառ: Մերձմոսկվայում զոհերի մեջ կան երեխաներ: Որոշ տվյալներով` մարդկանց բարձրացրել է օդ և նետել գետնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել