Վարդագույն՝ մաստակի, սիրային բացիկների և Բարբիի գույնը: Ի դեպ՝ այն հանգստացնող ազդեցություն ունի բանտախցերում և հիվանդանոցներում՝ գունաթերապիա օգտագործելու ժամանակ: Վարդագույնն անգամ «իրական» գույն չէ. մի քանիսն այն անվանում են գիտական հանելուկ: Այս գույնը գրեթե չի ասոցիացվում բնության հետ, սակայն, միևնույնն է, աշխարհում գոյություն ունեն նաև «վարդագույն» հրաշքներ:

1. Վարդագույն ավազե լողափ, Բահամյան կղզիներ

Վարդագույն ավազե լողափը ձգվում է Հարբոր կղզու երկայնքով՝ 5 կմ: Այնտեղ՝ կորալյան խութերի մեջ, ապրում է միկրոսկոպիկ միաբջիջ օրգանիզմ, որը կոչվում է ֆորամինիֆերա: Դրա խեցին վառ վարդագույն է կամ կարմիր: Սակայն ինչպես և մյուս կենդանի օրգանիզմները, ֆորամինիֆերաները ևս մահանում են, իսկ նրանց կարմրավուն խեցիները ափ են դուրս գալիս, որտեղ էլ մանրանում են և խառնվում ավազի հետ:

2. Աղի լճակներ Սան Ֆրանցիսկոյում

150 տարվա ընթացքում քաղաքային արդյունաբերությունը հիմնված էր աղի վրա, իսկ աղի հանքերը հսկայական տարածություններ էին զբաղեցնում: Սակայն ինչո՞ւ են այս ջրատարածքների գույներն այսպիսին: Շնորհիվ դունալիելա կոչվող ջրիմուռների բազմազանության: Աղի ջրում դրանք ստանում են մուգ կարմիր կամ կորալա-վարդագույն գույներ, իսկ սովորական ջրում ուղղակի կանաչ են երևում: Աղի լճակների գունային գամման հրաշալիորեն տեսանելի է տիեզերքից: Տիեզերագնացներն այն օգտագործել են անգամ որպես տեսողական կողմնորոշիչ:

3. Ամազոնյան դելֆին

Սա դելֆինների այն հազվագյուտ տեսակներից է, որոնք շարունակում են ապրել քաղցրահամ ջրերում: Քաշը 160 կգ է, երկարությունը՝ 2,7 մ: Դրանց գույները տատանվում են մոխրագույնից մինչև վարդագույն: Ի դեպ՝ վարդագույնը հասունության նշան է: Որձ դելֆիններն ամենավառ վարդագույն գույնն ունեն: Գույնը նույնպես էվոլյուցիայի արդյունք է, որն օգնում է դելֆիններին թաքնվել խոշոր գիշատիչներից կարմիր ավազի ֆոնի վրա՝ Հարավային Ամերիկայի գետերում:

4. Հիլիեր լիճ, Ավստրալիա

Սա աննկարագրելի վարդագույն է: Եվ այսպիսի գույնի պատճառը նույնպես ջրիմուռներն են, որոնք կան նաև Սան Ֆրանցիսկոյի աղի լճակներում: Բացի այդ՝ գիտնականները այլ ջրիմուռների և բակտերիաների խառնուրդներ ևս հայտնաբերել են, որոնք էլ ավելի են ուժգնացնում Հիլիեր լճի վարդագույն գույնը:

5. Ռոտոմահանա լճի վարդագույն տեռասներ

Բնության ևս մեկ վարդագույն հրաշք, որն այսօր հասանելի չէ աչքին: Սա անգամ անվանել են աշխարհի ութերորդ հրաշք: Տեռասները ամբողջովին քանդվեցին 1886 թ. Նոր Զելանդիայի ափերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Դրանք այնքան յուրօրինակ էին. երկու ամենամեծ որձաքարերն աշխարհում՝ մի տեռասը սպիտակ, իսկ մյուսը՝ վարդագույն՝ ինչ-որ քիմիական աղտոտվածության պատճառով: Գիտնականները վերջերս պարզել են, որ վարդագույն տեռասների մնացորդներ դեռ գոյություն ունեն: Դրանք նախնական տարածքի միայն 10%-ն է զբաղեցնում, սակայն դեռևս չեն վերացել աշխարհի երեսից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել