Առաջին հանրապետության տոնի առթիվ Ջազզվե սրճարանային ցանցն արդեն ավանդույթ դարձած միջոցառում էր կազմակերպել՝ բոլորին հրավիրելով Աբովյան փողոցի վրա գործող սրճարան՝ վայելելու երևանյան հաճելի մթնոլորտը և DJ Leo-ի հիթային երաժշտությունը:

«Աբովյանի Ջազզվեում միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ այստեղ ևս մեր փոփոխված մենյուի ուտեստներից կարող եք փորձել, ինչպես նաև մի քիչ փոփոխվել է սրճարանի դիզայնը»,- նշում է Ջազզվեի փոխտնօրեն Սիլվա Ղամբարյանը: 

Սիլվան նաև նշում է, որ հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը, փոքրիկներին անակնկալ է սպասվում. «Օպերայի Ջազզվեում ժամը 13:00-ից կտրվի միջոցառման մեկնարկը: Լինելու է հյուրասիրություն՝ արդեն հայտնի ֆրոզն յոգուրտներ, քաղցր բամբակներ, ակվագրիմ, փուչիկներ, պղպջակների շոու և մանկական DJ»:  

Ամբողջ օրվա ընթացքում մանկական Ջազզվե սրճարանում կլինի նաև փոքրիկ գիտունիկների խաղ, տիկնիկային ներկայացում, նվեր՝ փուչիկների տեսքով, կավերի ներկում, լոլիպոպսեր:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել