Ցավոք, չկա այնպիսի ուտելիք, որը զերծ լինի կալորիաներից, սակայն կան այնպիսինները, որոնց չարաշահումը չի հանգեցնի որևէ խնդրի: Ըստ դիետոլոգների՝ այդպիսին են օսլա չպարունակող մրգերն ու բանջարեղենը, որոնց բաղադրության մեծ մասը կազմում է ջուրը:

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ քիչ կալորիաներով ուտելիքներն օգտակար չեն. դրանք պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, վիտամիններ, հակաօքսիդանտներ և այլ տարրեր, որոնք, իհարկե, լավ են առողջության համար:

Նեխուրի ցողուններ

Celery

Նեխուրի թարմ ցողունների 95%-ը կազմում է ջուրը: Այս բանջարեղենի մեջ նաև շատ մեծ է հակաօքսիդանտների քանակը: Նեխուրը պարունակում է կալիում, ֆլորաթթու և մեկ օրվա համար ձեզ անհրաժեշտ վիտամին K-ի 30%-ը: Նեխուրի մեկ չափաբաժնում կա ընդամենը 6 կալորիա:

Խորհուրդ է տրվում այս բանջարեղենն օգտագործել թարմ վիճակում, քանի որ 5-7 օր անց այն սկսում է կորցնել իր օգտակար հատկությունները:

Վարունգ

Cucumbers

Վարունգի ամենասննդային մասը կեղևն ու կորիզներն են: Այն գրեթե ամբողջովին կազմված է ջրից: Մեկ միջին չափի վարունգը պարունակում է 16 կալորիա: Խորհուրդ է տրվում այն օգտագործել առանց կլպելու, քանի որ կեղևի մեջ կա վիտամին A, որը, ասում են, լավ է աչքերի և, առհասարակ, տեսողության համար:

Լոլիկ

Լոլիկները պարունակում են լիկոպին, ինչը քրոնիկ հիվանդությունների դեմ պաայքարելու լավագույն բնական միջոցներից է: Այս նյութով է պայմանավորված բանջարեղենի կարմիր գույնը: Լոլիկները հարուստ են նաև ֆլորաթթվով, քրոմով և կալիումով:

Մեկ միջին չափերի լոլիկը պարունակում է 25 կալորիա:

Թուրինջ

Grapefruits

Թուրինջը վաղուց է բոլորին հայտնի որպես քաշի կորստի համար լավագույն միրգ: Հետազոտությունները պարզել են, որ ձեր սննդակարգում թուրինջ ներառելու արդյունքում կկարողանաք հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: Թուրինջների սննդային արժեքը բարձր է, ինչի պատճառով երկար ժամանակ քաղց չեք զգա:

Թուրինջը հարուստ է նաև վիտամին C-ով, ինչը նվազեցնում է քաղցկեղի և սրտի կաթվածի ռիսկերը: Այն նաև հիանալի միջոց է խոլեստերինի դեմ պայքարելու համար:

Կես թուրինջի մեջ կան 50 կալորիա:

Կանթալուպ

Cantaloupe

Այս տեսակի սեխերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին A, ինչը լավացնում է տեսողությունը: Մեկ-երկու կտոր կանթալուպը կապահովի մեկ օրվա համար անհրաժեշտ վիտամին A-ի 100%-ը:

Քանի որ կանթալուպ սեխերի 90%-ը կազմում է ջուրը, այն պարունակում է ընդամենը 55 կալորիա:

Մոշ

Blackberries

Մոշի օգտագործումը խթանում է ուղեղի աշխատանքն ու զգոն պահում: Այն նաև շատ օգտակար է մարսողության խնդիրներ ունեցողների համար: Բացի այդ՝ մոշը ձեր մաշկին ավելի թարմ տեսք կհաղորդի:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ մոշի մեկ չափաբաժինը պարունակում է ընդամենը 62 կալորիա:

Ելակ

Strawberries

Ելակներն այն հազվադեպ մրգերից են, որոնցում չկան ո՛չ ճարպեր, ո՛չ խոլեստերին, ո՛չ նատրիում: Մեկ չափաբաժին ելակում կա ավելի շատ վիտամին C, քան, ինչպես տարածված է կարծել, նարնջի մեջ: Հարկ է նաև նշել, որ ելակի մեջ կան պոլիֆենոլներ, որոնք հակաօքսիդանտներ են: Ելակները նաև շատ օգտակար է սրտի համար:

Մեկ բաժակ ելակը պարունակում է 50 կալորիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել