Ավրորայի գաղափարը շատ լավն է, մարդասեր, անգնահատելի նշանակություն ունի, մի խոսքով՝ քննադատման ենթակա չէ, միայն գովեստի է արժանի: Բայց այսօրվա պարգևատրումն ինձ քաղցր նախանձագին մտորումներ տվեց: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր հանրապետության գյուղական համայնքներում, որոնք ոչ պակաս Նուբիայի պես հեռու են շատ դեպքերում քաղաքակրթությունից, որտեղ աշխատում են նվիրյալ ընտանեկան բժիշկներ, ինչ-որ մեկը պարգևատրեր, ասենք՝ մեկ անգամ 1000 ԱՄՆ դոլլարի չափով, այդ մասնագետը ոչ միայն գնահատված կզգար իրեն, այլ կաներ ավելին: Կասկածել պետք չէ, որ նրանք պակաս մարդասեր են կամ չեն անում այն, ինչ իրենցից պահանջվում է: Բայց այսօր, ցավոք, բացում ես առողջապահության նախարարության կայքն ու թափուր հաստիքների բաժնում տեսնում մի գրառում, որը, եթե չեմ սխալվում, մի քանի տարի է՝ տեղադրված է. հայտարարության տեքստում ասվում է, որ Լոռու մարզի գյուղական ամբուլատորիաներին անհրաժեշտ են ընտանեկան բժիշկներ:
Ցավալի է...
Գործարարներ, բարեգործներ և այլ հարգարժան մարդիկ, լավ կլինի մեր երկրում երբեմն շրջվել նաև դեպի տեղական մասնագետի դրվատմանն ու պարգևատրմանը, նրա համար հաճելի պայմանների ստեղծմանը: Որ գոնե բարձրագույն ղեկավարության կողմից պարգևատրման ժամանակ պարգևատրվողների մեջ մեկ-մեկ էլ լինեն նման տեղերում աշխատող բժիշկներ: Ասել է թե՝ եթե համեմատենք բանակի հետ, չպարգևատրենք միայն ասֆալտի վրայի ծառայողին, այլ առաջնագծի:
Դատողությունները թողնում եմ կարդացողներին...

Image may contain: text No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել