Panorama.am-ը գրում է.

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան ներկայացրեց հայ խաղաղապահների անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները:

«Մեր բրիգադի առջև դրված խնդիրներն են՝ մասնակցել մեր բանակի մարտական պատրաստության բոլոր միջոցցառումներին և մեր պատրաստությունը առաջնահերթ կատարվում է հայկական բանակի ԶՈւ առջև դրված խնդիրներով։ Սրան ավելանում է նաև վարժանքները՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ենթակայության տակ խաղաղապահություն իրականացնելու բոլոր ծրագրերով»,-ներկայացրեց ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարը։

Արթուր Սիմոնյանը նշեց, որ հայ խաղաղապահներն իրենց առաջին առաքելությունը սկսել են Կոսովոյում 2004 թվականի փետրվարից հունական գումարտակի կազմում, որն ավարտվել է  2011 թվականին և 2012  թվականից վերականգնվել է ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում և շարունակվում է առայսօր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել