Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի անվտանգության համար, քան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Այս մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքի եթերում:

«Կարծում ե, որ ԴԱԻՇ-ը կարող է սարսափելի բաներ անել, և ինձ շատ է անհանգստացնում այն, թե ինչ է տեղի ունենում մուսուլմանների հավատի հետ: Բայց հենց ռուսներն են փորձում խարխլել ժողովրդավարության հիմունքները, այլ կերպ ասած՝ փոխել նախագահական ընտրությունների արդյունքները»,-ասել է Մաքքեյնը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձել է նաև ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա: «Այդ պատճառով Վլադիմիր Պուտինին, որը պառակտել է Ուկրաինան՝ ինքնիշխան պետությունը, որը ճնշում է գործադրում Բալթյան երկրների վրա, ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որին բախվել ենք»,-հավելել է սենատորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել