Araratnews.am-ը գրում է.

cannes-winners-2017-02

Կաննի 70-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակը ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը. հաղորդում է BBC-ն:

«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել է մայիսի 28-ին՝ փառատոնի փակման արարողությանը: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերրի Նոտարին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացել է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ատելություն» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել