Life.panorama.am-ը գրում է.
«Չկա այնպիսի հերոս, ում ինձ կնմանեցնեմ». Գայանե Բալյան
Life.panorama.am-ը վիրտուալ տիրույթից գրքերի աշխարհ է տեղափոխվել դերասանուհի Գայանե Բալյանի հետ:
 
Դերասանուհու համար կարեւոր չէ, թե ինչ ժանրի ստեղծագորություն է կարդում, այս հարցում նա պարզապես հստակ սկզբունք ունի.
«Ինչպես երաժշտության, նկարչության, ֆիլմերի դեպքում, այնպես էլ գրականության առումով չունեմ նախընտրած ժանր, գլխավորը՝ ընթերցանության ժամանակ հեղինակը կարողանա ձեռքիցդ բռնել ու տանել իր աշխարհ»,- նշեց Գայանեն:
 
Հիշելով իր առաջին գիրքը, որի տպավորությունները մինչ օրս նրան ուղեկցում են, պատմեց. 
«Առաջին ստեղծագործությունները, որոնք սկսեցի կարդալ, հեքիաթներ էին, հիմնականում Հանս Քրիստինա Անդերսեն: «Ջրահարսը» հեքիաթը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Հիշում եմ, երբ կարդում էի այն, վերջում միշտ հուզվում էի: Առաջին վեպը, որ ընթերցել եմ Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի»-ն էր, հետո հետաքրքրվեցի Ժյուլ Վեռնի արկածներով: Սրանց հաջորդեց Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները, ապա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ  իշխանը», Հերման Մելվիլի «Մոբի դիք»-ը, Թոմ Սոյերի արկածները, ու էլի շատ վեպեր եւ պատմվածքներ»:
 
Գայանե Բալյանը իր ընթերցած ստեղծագործություններից եւ ոչ մի հերոսին իրեն չի նմանեցրել, սակայն այս հարցում եւս նա ունի իր մոտեցումները.
«Չկա այնպիսի հերոս, ում ինձ կնմանեցնեմ, բայց ամեն մի հերոս, իհարկե, ինչ-որ ձեւով հետք է թողել ու ազդել տեսակիս կառուցման հարցում: Այս շարքում գուցե հենց հիշեմ «Ջրահարսը», սակայն սա շատ նեղ անձնական թեմա է»,- ժպիտով նկատեց նա:
Գայանե Բալյանի գրասեղանին այս պահին դրված է Ջուլիան Բարնսի «Վերջին կանխազգացումը» սիրավեպը, սակայն նա արդեն որոշել է, որ հաջորդ հեղինակը Ֆեոդոր Դոստոեւսկին է լինելու.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել