Картинки по запросу տնտեսությունՈւսումնասիրելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները՝ կարելի է երևան բերել մի շարք հետաքրքիր փաստեր:

Նախորդ տարի արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի 6.7% աճ: Մասնավորապես՝ երկնիշ աճ է արձանագրվել ծխախոտային և ոսկերչական արտադրատեսակների ուղղությամբ, որտեղ դրական ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 23.5 և 97.7 տոկոս:

Գյուղատնտեսական ոլորտում աչքի ընկած ճյուղերից են
անասնաբուծությունը և ձկնորսությունը, որտեղ արձանագրվել է 4.7 և 3.0%-անոց աճ:

Ետ չեն մնացել նաև ծառայություններն ու առևտուրը, որտեղ 2015 թվականի համեմատ արձանագրվել է 7.1%-անոց աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել