Похожее изображениеԵրեկ պետության բարձրագույն շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին մի շարք անվանի մարդիկ: Հետմահու պարգևատրվեց նաև Արմեն Երիցյանը: Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում այդ պարգևատրումներին, որովհետև հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին(կամ ինչպես ապարատում է ընդունված ասել, «Երիցյանի մարդիկ էին»): Ի դեպ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ հեռացվածներից շատերը ևս պարգևատրվել էին տարբեր մեդալներով ու շքանշաններով: Չեմ հավատում նույնքան, ինչքան չէի հավատում, որ երեկ Ձեր կողմից պարգևատրված և անխտիր բոլորի կողմից սիրված մեր Հենոն Հայաստանի լավագույն սպորտսմենների տասնյակում տեղ չէր գտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել