Tert.am-ը գրում է.

Tert.am-ը զրուցել է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական ՀԿ ազգային խորհրդի նախագահության անդամ Արագած Ախոյանի հետ: Նա շեշտեց, որ իր գրաֆիկն այս պահին ծանրաբեռնված է, մտադիր չէ քաղաքականությունից հեռանալ, իսկ նրա համար քաղաքականությունը միայն խորհրդարանում չէ:

-Պարո՛ն Ախոյան, Դուք նախկին պատգամավոր եք, իսկ նոր խորհրդարանը սկսել է իր աշխատանքները: Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ 6-րդ գումարման կազմը, աշխատանքները:

-ԱԺ-ն դեռևս նոր է սկսել է իր աշխատանքները, և դժվար է գնահատել: Թող աշխատեն, հասկանանք, թե ո՞նց է գնում, ի՞նչ են անում և նոր կարող ենք գնահատական տալ: Հետագան ցույց կտա:

-Անընդհատ շեշտում են, որ նոր խորհրդարանի պատգամավորները նախկինից որակապես ավելի բարձր են: Որպես նախկին խորհրդարանական սա Ձեզ չի՞ նեղացնում։

-Անկեղծ ասեմ՝ այդ որակումները չգիտեմ, թե որտեղից են վերցրել: Ավելի արդյունավետ աշխատանք լինում է այն դեպքում, երբ աշխատանքի ճիշտ բաժանում է լինում: Ամեն մեկն իր ֆունկցիան պետք է կատարի, բոլորի ունակությունների ճիշտ օգտագործման հանրագումարում նոր որակը ցույց կտա: Մենք դեռ այս աշխատանքը չենք տեսել: Գիտեք՝ շատ լավ խոսելն ու հռետորական ճառեր ասելը շատ քիչ է, լավ մասնագետ լինելն էլ քիչ է, քանի որ կարող է լավ մասնագետը չկարողա այնպես անել, որ մեր տնտեսության և կյանքի մեջ մի դրական առաջ քայլ լինի: Մենք այսօր մի այլ խնդիր ունենք՝ կերպարների, այսինքն՝ մենք ունենք ժողովրդի, սովորական ընտրողի և իշխանությունների կապի ամրապնդման խնդիր: Հաճախ կառավարության կամ իշխանության վարած քաղաքականությունը ոչ թե քննադատելու արժանի է լինում, այլ կապող օղակը ներքին շերտերին ճիշտ չի մատուցում: Քարոզարշավի ժամանակ  նկատել եմ, որ ժողովուրդը շատ բանից տեղյակ չէ. ինչո՞ւ տեղյակ չէ, որովհետև չեն ներկայացրել։ Մարդիկ, պատգամավորները, որոնք պարտավոր են իրենց տեղական ընտրողին բացատրել, հաշվի առել նրանց կարծիքը՝ ներկայացնելով ԱԺ կամ կառավարություն, չեն անում, այդ կապը մի տեսակ կորած է: Միայն գրագետ, կոսմոպոլիտ պատգամավորը բավարար չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել