Ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 2-3°Մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել