Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ: Այսօր բարդ հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ: Հնարավոր է, որ լուրջ վեճ ունենաք ու բաժանվեք: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա այսօր հանգիստ ու սովորական օր կունենաք:

Ցուլ: Այն նշանները, որոնք դեռ զույգ չունեն, այսօր լուրջ հարաբերություններ սկսելու հնարավորություն կունենան: Եթե ցանկություն ունենաք, ապա այսօր կգտնեք այն մեկին, որը պետք է միշտ ձեր կողքին լինի: Իսկ այն մարդիկ, որոնք գտել են իրենց երկրորդ կեսին, կհասկանան, որ ճիշտ որոշում են կայացրել:

Երկվորյակ: Այսօր դժվար հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ: Հնարավոր է, որ շատ վիճեք, սակայն ի վերջո ընդհանուր հայտարարի կգաք ու երեկոն համերաշխության մեջ կանցկացնեք: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր լավ ժամանակ կանցկացնեք ու հետաքրքիր ծանոթություններ կունենաք:

Խեցգետին: Այսօր երկրորդ կեսը կվշտացնի ձեզ: Հնարավոր է, որ խորը հիասթափություն ապրեք: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կրքով լցված ու հետաքրքիր օր կլինի:

Առյուծ: Այսօր ձեր երկրորդ կեսի հետ հարգանքով ու սիրով լի օր կունենաք։ Այն մարդիկ, որոնք դեռ զույգ չունեն, այսօր ամուր հարաբերություններ կազմելու և ամուսնանալու հնարավորություն ունեն։ Դրանք ձեր կյանքում կայունություն կստեղծեն ու կհանգստացնեն ձեզ:

Կույս: Այսօր ձեր անձնական կյանքը հագեցած ու ներդաշնակ կլինի։ Դուք լավ լեզու կգտնեք ձեր երկրորդ կեսի հետ ու չեք վիճի։ Եթե չունեք զուգընկեր, ապա պարզապես ընթացեք օրվա հունով և հաճելի անակնկալ կստանաք։ 

Կշեռք: Այսօր ձեր հարաբերությունները նոր փուլում կհայտնվեն: Կհասկանաք, որ ձեր ընտրյալը հենց այն մարդն է, ով պետք է ձեր կողքին լինի: Եթե դեռ զույգ չունեք, ապա հիասթափություններով լի օր կունենաք, քանի որ ոչ ոք չի ցանկանա ծանոթանալ ձեզ հետ:

Կարիճ: Այսօր նորովի կբացահայտեք ձեր երկրորդ կեսին: Փորձարկումներով ու հետաքրքիր պահերով լի օր կունենաք: Եթե դեռ զույգ չունեք, ապա ճակատագրական ծանոթություն կունենաք:

Աղեղնավոր: Այսօր տարաձայնություններ կունենաք ձեր ընտրյալի հետ, սակայն օրվա վերջում դրանք կհարթվեն: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կգտնեք այն միակին, ում հետ կցանկանաք անցկացնել ամբողջ կյանքը: 

Այծեղջյուր: Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար: Եթե գտել եք համապատասխան մեկին, ապա ասեք նրան ձեր զգացմունքների մասին: Եթե զույգ ունեք, ապա այսօր սիրով ու հարգանքով լցված օր կունենաք:

Ջրհոս: Այսօր ձեր պատկերացումներն ու իրականությունը չեն համապատասխանի: Հնարավոր է, որ հասկանաք, որ սխալ ընտրություն եք կատարել: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի չսխալվեք: Պետք չէ բոլորի հետ ծանոթանալ:

Ձկներ։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր իրավիճակը դժվար թե փոխվի: Փորձեք պարզապես վայելել ընկերների ներկայությունն ու լավ ժամանակ անցկացնել: Եթե զույգ ունեք, ապա նորովի կբացահայտեք ու կսիրահարվեք միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել