Похожее изображениеԱՎՐՈՐԱ մրցանակաբաշխության ժամանակ հուզմունքի, հպարտության, հիացմունքի և ներքին մտորումների հորձանուտում ես հայտնվում։

Մարդ մնալու ավետարանչական ճշմարիտ բանաձևով ապրող՝ մերձավորին օգնելու հրամայականով առաջնորդվող մարդիկ սեփական օրինակով անձնազոհության, առաքելության և չընկրկելու վառ ու իրական պատմությունների հերոսներ են։

Ու բարին հաղթում է, երբ հոգուդ լույսը կարողանում ես սփռել շուրջդ՝ հավատալով ու վերադարձնելով այլոց գոյության իմաստը, պայքարելով մարդկանց կյանքի, առողջության, կրթության և արժանապատվության համար։

Մարդասիրություն, որ այդքան պարզ ու թանկարժեք բարիք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել