Յուրաքանչյուր մասնագիտություն և կառույց ունի իր գաղտնիքները և ավիաընկերություններն ու դրանց աշխատակիցները բացառություն չեն։ Սակայն նրանցից որոշները մեծ հաճույքով պատրաստ են կիսվել իրենց գաղտնիքներով՝ բացահայտելով իրենց գործի որոշ նրբություններ։

BlogNews –ը Ձեզ համար գտել է 5 գաղտնիքներ, որոնք շատ քչերին են հայտնի։

Ոչ բոլոր անսարքություններն են շտկվում միանգամից


Պետք չէ կարծել, որ ինքնաթիռը օդ կբարձրանա եթե ունենա լուրջ անսարքություն։ իրականում, մինչև թռիչքը ստուգվող բաների ցանկաը արդեն իսկ շատ երկար է։ Եվ կան այնպիսի անսարքություններ, որոնք չեն անրադառնում անվտանգության վրա և որոնց շտկում հետաձգվում է՝ թռիչքները չուշացնելու համար։

Ահա թե ինչի համար են դռան կողքի բռնակները


Դրանք ստեղծված են ինքնաթիռում տիրող խառնաշփոթի ժամանակ աշխատակիցներին օգնելու համար։ Բանն այն է, որ տագնապի ժամանակ մարդիկ շատ հաճախ տապալում են աշխատակիցները և էլ ավելի ծանրացնում իրավիճակը, իսկ այդ բռնակները օգնում են մնալ ոտքի վրա՝ միևնույն ժամանակ չհեռանալով վթարային ելքի դռնից։

Նավապետը և երկրորդ նավապետը տարբեր սնունդ են ուտում


Սա արվում է անվտանգության նպատակով․ եթե նույնիսկ մի օդաչուն թունավորվի, մյուսը կշարունակի թռիչը

Պետք չէ կողպես պայուսակները, քանի որ դրա անօգուտ է


Իրականում, այդպիսի կողպեքով փակված պայուսակը կարելի է հեշտության բացել՝ մատիտի կամ գրչի օգնությամբ։

Իրականում ինչու՞ է ծխելն արգելված ինքնաթիռներում


Շատերը կարծում են, որ դա արված է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն իրականում պատճառները ֆինանսական են։ Ծուխը շատ արագ վնասում է ինքնաթիռի օդափոխության համակարգը, ինչի հետևանքով պետք է լինում մի քանի անգամ ավելի վաղ փոխել այդ թանկ սարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել