31-ամյա Իրինա Շեյքի արձակուրդը, ով ապրիլին աղջիկ է ունեցել, ավարտվել է. սուպերմոդելը պոդիում է վերադարձել, հայտնում է Spletnik-ը: Նա ավելի վաղ մասնակցել էր Կաննի 70-րդ կինոփառատոնին: Մայիսի 25-ին amfAR բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-երեկույթի շրջանակներում, որն ավանդաբար անցկացվում է Լազուրե ափին փառատոնի օրերին, Շեյքը ոչ միայն փայլել է կարմիր գորգի վրա, այլև մասնակցել է հյուրերի համար ներկայացված դեֆիլեին:

Պոդիումում մոդելը հանդես է եկել հունական ձևի շատ խորը լանջաբացվածքով զգեստով: Մոդելին ծափահարություններով են դիմավորել, նա փայլել է շլացուցիչ ժպիտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել