Image resultԴերասան Բեն Սթիլլերը և դերասանուհի Քրիստին Թեյլորը բաժանվում են 17 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին զույգը հայտարարել է ուրբաթ համատեղ հայտարարության մեջ

«Մենք որոշել ենք բաժանվել՝ պահպանելով հսկայական սիրո և հարգանքի զգացումն իրար հանդեպ՝ միասին ապրելով 18 տարի»,- նշել են 51-ամյա Սթիլլերը և 45-ամյա Թեյլորը: «Մենք մնում ենք նվիրված ծնողներ և ամենամտերիմ ընկերներ: Մեր գլխավոր առաջնայնությունը մնում է մեր երեխաների դաստիարակությունը»,- հավելել են դերասանները՝ ԶԼՄ-ներին խնդրելով չփորձել միջամտել իրենց անձնական կյանքին:

Բենը և Քրիստինը ծանոթացել են 1999 թ., ամուսնացել են 2000 թ. մայիսին:

2002 թ. ապրիլին զույգն աղջիկ է ունեցել՝ Էլլա Օլիվիան, 2005 թ. հուլիսին՝ տղա՝ Քվինլին Դեմփսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել