Samsung-ը ներկայացրել է ճկվող AMOLED-դիսփլեյ, որը կարելի է ճկել ցանկացած ուղղությամբ: Այն տարբեր կողմեր թեքելուց հետո լիովին պահպանում է աշխատունակությունը: Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել SID 2017 ցուցահանդեսում

Դիսփլեյի պանելի հիմքում AMOLED-էկրան է, որն արտադրվում է LTPS տեխնոլոգիայի կիրառմամբ: Դիսփլեյի անկյունագիծը 9,1 դյույմ է, կետայնությունը չի նշվում:

Էկրանը 12 մմ-ով ճկվում է ցանկացած ուղղությամբ, ինքնուրույն վերադառնում է սկզբնական ձևին:

Առավելագույն պայծառությունը 300 կդ/մ² է: աղյուսակից դատելով՝ էկրանի հաստությունը 10 մմ է:

Այդպիսի էկրանների կոմերցիոն կիրառման ոչ մի ծրագիր Samsung-ն առայժմ չունի, քանի որ դժվար թե այդպիսի էկրանները շուկա հանվեն առաջիկա տարիներին: Ընկերությունը ճկուն AMOLED-դիսփլեյներ է ցուցադրում արդեն երկար տարիներ, բայց առայժմ սերիական արտադրության ճկուն էկրանով ոչ մի սարք շուկա չի հանվել:

Samsungs

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել