Image resultՀայաստանի ԱԻՆ-ում մայիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով՝ վնասների չափը որոշելու համար:
Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
***
Մայիսի 27-ին՝ ժամը 20:14-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչեւ 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին:
Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափը պարզելու համար:
Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել