Չենգ և Էնգ Բանքերները Թաիլանդից – ամերիկացիներ են, ովքեր պատմության մեջ են մտել որպես առաջին սիամական երկվորյակներ։ Հենց նրանցից է սկսվել «սիամական» տերմինի կիրառությունը։ Եվ չնայած որ նրանց մարմինների միասնությունը արդեն իսկ ուշագրավ է, առավել հետաքրքիրն այն է, որ անկախ ֆիզիկական խոտանից, նրանք կարողացել են հինալի կյանք ապրել, դառնալ ֆերմայի սեփականատեր, ամուսնանալ երկու քույրերի հետ և 22 երեխա ունենալ։

Բանքեր եղբայրները ծնվել են 1811 թվականի մայիսի 11 –ին՝ Սիրամի Թագավորությունը, որը գտնվել է այժմյան Թաիլանդի տարածքում։ Երբ նրանք 18 տարեկան էին, Ռոբերտ Հանթեր անունով Շոտլանդացի առևտրականը նրանց գնել է ծնողներից, որպեսզի օգտագործի իր շոու ծրագրերում։

Հանթերի հետ իրենց պայմանագրի ավարտից հետո Բանքեր եղբայրները տեղափոխվում են Միացյալ Նահանգներ և ֆերմայի համար հող հող են գնում Հյուսիսային Կարոլիանայում։ Ֆերման զարգացնելու համար նրաք նույնիսկ ստրուկներ են գնում և ձեռներեցությամբ զբաղվում։ 1843 թվականի ապրիլի 13 –ին նրանք ամուսնանում են տեղացի երկու քույրերի հետ։ Եղբայրներից Չենգը և կինը 12 երեխա են ունենում, իսկ Էնգն ու կինը՝ 10:

Եղբայրները մահացել են 1874 թվականի հունվարի 17 –ին։ Առաջինը մահացել է Չենգը, ով չի կարողացել ապաքինվել կառքից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքից։ Հունվարի 17 –ի առավոտյան Էնգը արթնացել է և տեսել, որ եղբայրը մահացած է ինչից երեք ժամ անց հրաժեշտ է տվել սեփական կյանքին։ Չենգ և Էնգ Բանքերները այսօր ունեն ավելի քան 1500 հետնորդներ, ովքեր մինչև օրս ապրում են Հյուսիսային Կարոլինայում։ Նրանցից շատերը կարևոր պաշտոններ են զբաղեցնում նահանգում իսկ մեկին նույնիսկ հաջողվել է 2013 թվականին Պուլիտցերյան Մրցանակ ստանալ Երաժշտության համար։ Եղբայրների գերեզմանը դարձել է մեծ ընտանիքի հավաքատեղիներից մեկը, որտեղ նրաք հաճախ հանդիպում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել