Image result for Ըմպելիքների շուկաԸստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար - մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 15,110.2 հազար լիտր ոչ ակլոհոլային ըմպելիք, ինչը 30%-ով ավելի է քան նույն ժամանակահատվածում գրանցած ցուցանիշը։

Չնայած դրան՝ բնական հյութերի արտադրությունը նվազել է 5.3%-ով՝ կազմելով 2,501.4 հազար լիտր։ Աճ է գրանցվել հանքային ջրերի արտադրության ծավալներում՝ 9.3%, որը կազմել 8,283.3 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 3.1%-ով և կազմել 6,001.1 հազար լիտր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել