Թուրքիան ու ԵՄ-ն պայմանավորվել են ճգնաժամ վերապրած հարաբերությունների վերականգնման համար գործողությունների մեկամյա պլանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաանը՝ փոխանցում է Haberturk-ը։

 Թուրքիայի նախագահն այդ հայտարարությունն արել է՝ վերադառնալով Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որի շրջանակում նա երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ երկրների առաջնորդների, ինչպես նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան-Կլոդ Յունկերի հետ։

 «Մենք նրանցից ստացել ենք 12 ամսվա օրացույց։ Համաձայն դրա՝ մենք կանենք որոշակի քայլեր»,-հայտարաել է Էրդողանը թուրք լրագորղներին։

Էրդողանի հաղոդմամբ՝ խոսքը մասնավորապես վիզային ռեժիմի ազատականացման և փախստականների ընդունման հարցում ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել