Panorama.am-ը գրում է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստում ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջադրվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:

«Թեմաները երկուսն են՝ առաջինը խորքային հորերի ջրերի ծրագիրն է, որոնց շնորհիվ մենք հույս ունենք, որ Արցախում այս պահին չոռոգվող տարածքների մեծ մասը կսկսի ոռոգվել և շատ լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա։ Երկրորդը՝ արևային էներգիայի օգտագործման մասին է։ Նման ծրագիր հիմնադրամն արդեն իսկ սկսել է Տավուշի մարզում, ձեռք է բերվել որոշակի փորձ և մյուս տարի Արցախում արդեն կկարողանանք գրեթե բոլոր գյուղերում միանգամից սկսել այս ծրագիրը։ Առաջին փուլը նվիրված է լինելու դպրոցներին և համայնքնային կենտրոններին՝ ամբողջական հոսանքի պահանջն արևային էներգիայով բավարարվելու համար»,- մանրամասնեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խորքային հորի հորատման համար պահանջվում է մոտավորապես 50 հազար ամերիկյան դոլար. «Այս պահին Արցախում մոտ 180-200 հոր է պահանջված։ Չեմ կարող ասել, թե որքան կանենք առաջին դրամահավաքի արդյունքում, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ծրագիրն ընդունվել է ոչ միայն մեկ տարվա համար, այլ կշարունակենք ծրագրի համար բարերաներ ման գալ»։

Նա համոզված է, որ երկու ծրագիրն էլ կունենան շարունակական բնույթ։

«Հպարտ ենք, որ համահայկական հիմնադրամին սատարում են  այսքան մեծ քանակությամբ բարերարներ, կգա մի օր և կփաստենք, որ մեզ սատարում են ոչ թե 700 հազար հայ, այլ՝ 10 միլիոն բարերար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել