Картинки по запросу նարեկ մալյանՎերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ է ապահովել ընդհանուր 5 օր տևողությամբ, 3 մասշտաբային բացօթյա, ժամանցային միջոցառման շրջանակներում։ Հատկանշական է, որ այդ միջոցառումներից երկուսը ալկոհոլային փառատոններ էին՝ գինու փառատոնի 3 օրերը (Երևան), կոնյակի առաջին փառատոնը (Ծաղկաձոր), իսկ մյուս միջոցառման (վերջին զանգ) մասնակիցները անչափահասներ էին, դրանից բխող բոլոր հետևանքներով))))
Ինչո՞ւ եմ սա գրում... որովհետև մասշտաբային ու ալկոհոլային այս երեք միջոցառումներից որևէ մեկում, փառք Աստծո, ՈՐԵՎԷ միջադեպ չգրանցվեց։ Որևէ բացասական երևույթ չխլեց իմ քաղաքացիներից և հյուրերից տոնի զգացողությունը։ Կարո՞ղ ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկներից մեկը։ Անշուշտ, կարող ենք։ Սա ապահովության լուրջ ցուցանիշ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել