Armtimes.com-ը երեկ Շիրակի մարզ ժամանած ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե կուսակցության ղեկա­վար կազմը ինչ պաշտոններ է նախապատրաստել Շիրակի մարզից պատգամավոր չընտրված Մարտուն Գրիգորյանի և Սուքիաս Ավետիսյանի համար:


Նշենք, որ Ավետիսյանի և Գրիգոր­յանի վերաբերյալ հետընտրական օրերից առ այսօր քննարկվում են փոխնախարար դառնալու մասին տեղեկությունները: ԱԺ նախկին նախագահ Գա­լուստ Սահակյանը Armtimes.com -ին հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանը նրանց անգործ չի թողնելու: «Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև մենք պետք է կարողա­նանք որևէ կերպ ոգեշնչել նրանց: Բնականաբար՝ Սուքիասն էլ կաշխատի որևէ պաշտոնում, կարծում եմ, հնարավորության դեպքում մի բան կտանք: Սուքիասը լավագույն հանրապետականներից է»,- ասաց Սահակյանը:

Վերջինս անդրադառնալով Մարտուն Գրիգորյանին տրվող պաշտոնին, իր պարտքը համարեց հիշեց­նել, որ Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ: «Մարտունն ամենատաղանդավորն է, բայց ՀՀԿ-ական չէ: Փոխ­նախարարի ոյաշտոն տալը միայն խոսակցություն է: Մենք կուսակցու­թյան մեջ պայքարում ենք, չենք քն­նարկում, թե ում ի՞նչ պաշտոն ենք


տալիս: Պաշտոնները ժամանակավոր գործողություններ են: Մարդը պետք է կարողանա հստակ կանգնել ժողովրդի կողքին»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել