«Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկա­ծանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տար­բեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշ­խատանքի են մեկնել ՌԴ:

Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարա­րական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանի՞ց է, թե Հայաստանից դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) և 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը): Ձերբակալված երեք անձանց անուն­ներն իրավապահները դեռ գաղտնի են պահում»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել