««Ելք»-ին հատկացրել են ՀԱԿ խմբակցության տարածքը: Նրանց է հատկացվելու նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին սպասարկած Toyota Camry մեքենան: Զուրաբյանն անձամբ էր վարում այն՝ հաճախ թևը դուրս գցած, արտասահմանյան երաժշտության ներքո: Ճակատագրի հեգնանքով այժմ թե մեքենան, թե աշխատասենյակը կտնօրինի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ՀԱԿ-ի կազմում ընտրվեց, ապա լքեց խմբակցությունը նաև Զուրաբյանի հետ հակասությունների արդյունքում: Պատկերացնել կարելի է, թե ինչ «հեղափոխական» մտքեր են գեներացվել Զուրաբյանի մեքենայում և կաբինետում 5 տարի շարունակ, իշխանափոխության կամ «հող հանձնելու» ինչպիսի «ռադիկալ» լուծումներ: Հիմա Փաշինյանը կաշխատի «լևոնական» շնչով ներծծված կաբինետում և կերթևեկի ՀԱԿ-ի քաղաքական զրույցները «գրանցած» մեքենայով»,-գրում է թերթը:   


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել