Operativ.am-ը գրում է․

Image result

Եգիպտոսի ՌՕ ուժերը 6 ավիահարված են հասցրել Լիբիայի արևելքում տեղակայված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով լիբիական ՌՕ ուժերի գեներալ հրամանատար Սաքար ալ Ջարուշի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ հարվածներն իրականացվել են Լիբիայի զինված ուժերի կոորդինացմամբ:

Ավիահարվածներն իրականացվել են Լիբիայի արևելյան մասում:ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կործանվել է «ԻՊ»-ի շտաբը:

Նշվում է նաև, որ Եգիպտոսի ՌՕ ուժերի կողմից ռմբակոծված ահաբեկիչները առնչություն են ունեցել նախօրեին Եգպտոսում ղպտի քրիստոնյաների ուղղությամբ իրականացված ահաբեկչական գործողության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել