Newmag-ը գրում է.
 Վերջերս «Ռունետի» լեգենդ Mr. Freeman-ը մի քանի տարվա դադարից հետո անսպասելիորեն թողարկեց առաջին անիմացիոն տեսանյութը։ Ստեղծման առաջին օրերից սկսած  ծրագիրը մեծ աղմուկ  է բարձրացրել, ստիպել է շատերին մտածել կյանքի իմաստի մասին և ծնել է բազմաթիվ թեորիաներ:

«Ես միշտ ասելու բան ունեմ»

Այն օրը, երբ Մայայի մարգարեությանը հավատացողները սպասում են աշխարհի վերջին և փորձում էին ապաստարաններում ավելի շատ սնունդ կուտակել, «Կոնտր ԹԻ-Վի»-ի եթերում պրոդյուսեր Պավել Մունտյանը, ռեժիսոր Վլադիմիր Պոնոմարևը և Անատոլի Դոբրոժանը, ինչպես նաև կերպարի ձայն, դերասան Վադիմ Դեմչոգը պաշտոնապես հայտարարեցին, որ հենց նրանք են փիլիսոփայական անիմացիոն ծրագրի՝ Mr. Freeman-ի հեղինակները։ Այդ ընթացքում Mr. Freeman կերպարը «Ռունետի» ամենահայտնի հերոսներից մեկն էր. 35 միլիոն դիտում, որը «Մաշան և արջը» մուլտֆիլմից հետո նրան դարձնում էր երկրորդ ամենադիտվածը։ Երկրորդը լինելը սպասելի էր, քանի որ երկու տարեկան երեխաներից երախտապարտ լսարանի չկա: Ֆրիմանի մոնոլոգները նախատեսված էին այլ լսարանի համար:

«Կոնտր Թի Վին» գործեց մի քանի տարի և փակվեց։ Մունտյանը թողարկված տեսանյութերը Մոսկվայի Toonbox ստուդիայից տեղափոխեց Կիպրոս։ Ավարտվեց նույնիսկ հավիտենական թվացող ТНТ-ի «Интерны» սերիալը, որտեղ Վադիմ Դեմչոգը  գլխավոր դերակատարներից մեկն էր։ Հարցազրույցից հետո, որտեղ հեղինակները պատմում էին երկրորդ եթերաշրջանի մասին, թողարկվեց ընդամեն մեկ ամբողջական սերիա (2014 թվականի հունիսի 3-ին «Part 60» -ը): Հետո Mr.Freeman-ը լռեց։ Ասես՝ ընդմիշտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել