Տիմատին հայտնել է՝ երբ է կայանալու իր մենահամերգը  Երևանում: Ինտագրամի իր միկրոբլոգում ռեպերը  վիդեոուղերձով դիմել է հայ երկրպագուններին ու հայտնել, որ նա հունիսի 8-ին գալու է Երևան՝ խոստացված համերգով:
Մայիսի 12-ին Black Star-ի աստղերը՝ L՛One-ը, Մոտը, Քրիստինա Սին ելույթ ունեցան Երևանում, համերգի վերջում ելույթ պետք է ունենար նաև Տիմատին, սակայն վերջին պահին երգիչն այդպես էլ բեմ չբարձրացավ: Այս ամենն առաջացրել էր երկրպագուների դժգոհությունը, որոնք  շշեր էին նետել դեպի բեմ:  Տիմատին Instagram-ի իր միկրոբլոգում անձամբ մեկնաբանել է համերգի չեղարկման պատճառները և խոստացել վերադառնալ:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել