Flag of NATO.svgԹուրքական վերլուծական քննարկումներում «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալու որոշումն առավելապես բացասական է ներկայացվում: Հիմնական մտահոգությունները վերաբերում են սիրիական հիմնախնդրում և դրանից բխող արտաքին քաղաքական գործընթացներում Թուրքիայի մանևրելու հնարավորությունների հավանական սահմանափակմանը: Իհարկե, այս դեպքում Թուրքիան կարող է որոշակի խնդիրներ ունենա Դաշինքի և մասնավորապես Ռուսաստանի ու Իրանի միջև սիրիական գործընթացներում խուսավարման տեսանկյունից:
Ըստ վերլուծական այդ քննարկումների՝ Թուրքիան կզրկվի Ինջիրլիքի խաղաքարտն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ռազմաբազայի շուրջ ստեղծված ճգնաժամում Թուրքիան հաշվի է նստելու Դաշինքի հետ, և ցանկացած քայլ դիտարկվելու է այդ համատեքստում: ՆԱՏՕ-ի կողմից կարող է Թուրքիայի տարածքում այլ ռազմաբազաներից օգտվելու պահանջ դրվել: Մյուս կողմից՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) տրվող ռազմական աջակցությունը՝ առաջնային մտահոգություններից է համարվում արդեն ՆԱՏՕ-ի կողմից քրդական YPG-ի հետ համագործակցությունն ու այդպիսով նաև դրա «սուբյեկտայնության» մեծացումն ու Դաշինքի «խնամակալությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել