Shamshyan.com-ը գրում է.
 Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել