Հայտնի է ԱԺ խորհրդի կազմը Yerkir.am-ը գրում է.
 Ձևավորվել է վեցերորդ գումարման  Ազգային ժողովի խորհրդի կազմը:  Խորհդի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդի կազմում են ԱԺ փոխնախագահներ Էդուրադ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը , ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎահրամԲաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը,  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել