Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց Չեչնիայում միասեռականների հանդեպ կիրառվող ճնշումների և խոշտանգումների մասին:

 Զեկույցի համաձայն՝ միասեռականների հանդեպ հետապնդումները սկսվել են 2017թ. փետրվարից և շարունակվել մինչև ապրի: Կազմակերպության տվյալներով՝ դրանք իրականացվել են Չեչնիայի պաշտոնատար անձանց հրամանով, իսկ LGBT համայնքի հետապնդումներում առանցքային դեր է խաղացել, հնարավոր է, Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովը:

HRW-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երկրի կառավարությանը կոչ է անում դատապարտել միասեռականների հետապնդումները և իրականացնել բռնության մասին հաղորդումների մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն:
 Զեկույցում նաև կոչ է արվում Եվրամիությանը, Կանադային, ԱՄՆ-ին և Ավստրալիային միջոցներ ձեռնարկել հետապնդումներից տուժածներին անվտանգ ապաստան տրամադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել