Картинки по запросу բանջարեղենԱդրբեջանցի Վահիդ Մագերամովը, ով գյուղատնտեսության ոլորտի փորձագետ է, հարցազրույց է տվել ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկին, որտեղ պարզ հայտարարել է, որ ադրբեջանական շուկայում վաճառում են Հայաստանից և Արցախից ներմուծած կարտոֆիլ, ծիրան և խոշոր եղջերավոր անասունների մսամթերք:

Ադրբեջանի գյուղատնտեսությունը չի կարողանում ապահովել սեփական երկրի կարտոֆիլի առևտուրը, այդ իսկ պատճառով շուկայում վաճառվող ապրանքների մի մասը ներմուծվում է Վրաստանից: Սակայն հենց կարտոֆիլների առումով Վրաստանը նույնպես ինքն իր շուկան չի կարողանում ապահովել և կարտոֆիլ է ներմուծում Հայաստանից: Հենց Հայաստանից ներմուծված կարտոֆիլի մի մասը գնում է Ադրբեջան: Ադրբեջան է գնում նաև մսամթերքը և ծիրանը:

Վագեմիրովը պնդում է, որ միայն անցած տարվա ընթացքում Արցախից Վրաստան է արտահանվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք վրացականի անվան տակ վաճառվել են Ադրբեջանին:

Հայաստանի գյուղմթերքը որակապես տարբերվում է հարևան երկրների գյուղմթերքներից ու մեծ պահանջարկ ունի և՛ Վրաստանում, և՛ Իրանում: Փաստորեն՝ արդեն իմացանք, որ ոչ պակաս մեծ պահանջարկ է վայելում նաև Ադրբեջանում:

Չնայած մեր ունեցածով հիանալը ադրբեջանցիների մոտ դեռ հին ժամանակներից է գալիս, երբ Հեյդար Ալիևը նախընտրում էր բոլորի աչքից հեռու հայկական կոնյակ խմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել