ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բակում ընկած քաղաքացի կա (հավանաբար ընկել է շենքից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (Մ. Խ.) Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ է:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղից ճշտվել է, որ քաղաքացին մահացել է:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում ոչ-ոք չի եղել: Իրականացրել են ասֆալտի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել